Անտարբերությունը էն աստիճանի է հասել, որ անգամ զինվորների մահը արձագանք չի առաջացնում։ Սրանք հասարակության բարոյամտածողությունն են դեֆորմացրել, ու սա ամենասարսափելին է։
Մի բան ակնհայտ է` տեղավորվելով ադրբեջանական օրակարգի մեջ, անուղղակի բացառում ես քո օրակարգը, և քո ամեն հաջորդ քայլ լինելու է թշնամու օրակարգի սպասարկման տրամաբանության մեջ։
Էս դեգրադացված հոմոսովետիկուսների համար կարևոր չի մարդու մտքի բովանդակությունը կամ կատարած գործի արդյունքը, որպեսզի սրանք հասկանան՝ մարդը խելացի՞ է, թե՝ ոչ։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...